«Բենֆիկա» - «Բարսելոնա» հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին Ֆեռան Տոռեսն ասել է, որ կատալոնական ակումբից հեռանալու ցանկություն չունի:
«Ամեն ինչ շատ ակնհայտ է. ես երջանիկ եմ «Բարսելոնայում» և անհամբեր սպասում եմ, թե ինչ կլինի ապագայում: Ուզում եմ մասնակցել շատ հանդիպումների ու տիտղոսներ նվաճել «Բլաուգրանայի» հետ»,- ասել է Տոռեսը:
Իսպանացին այս մրցաշրջանում ակումբային ֆուտբոլում 20 խաղում խփել է 6 գոլ և կատարել է 2 արդյունավետ փոխանցում:
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի «Բենֆիկա» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
Հանդիպումը կհեռարձակվի միայն Fast TV հավելվածում: