Logo

Ամենատարեց բասկետբոլիստն Օլիմպիական խաղերի պատմության մեջ

18:20 / 29.07.2024Բասկետբոլ
null

Ավստրալուհի Լորեն Ջեքսոնը դարձել է Օլիմպիական խաղերին մասնակցած ամենատարեց բասկետբոլիստը։ Այդ մասին հայտնել է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) մամուլի ծառայությունը։

Ջեքսոնը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցում է 43 տարեկանում։ Նա այսօր` հուլիսի 29-ին, կանանց Ավստրալիայի հավաքականի կազմում մասնակցել է Նիգերիայի թիմի դեմ խաղին, որտեղ իր թիմը 62-75 հաշվով անսպասելի պարտություն է կրել։ Ջեքսոնը մանրահատակի վրա անցկացրել է 12 րոպե, վաստակել 6 միավոր, կատարել 2 ռեբաունդ։

Տղամարդկանց բասկետբոլի մրցաշարում նույնպես չկա մարզիկ, որն Օլիմպիական խաղերին մասնակցել է ավելի մեծ տարիքում, քան Ջեքսոնը։

Փարիզ-2024-ի կանանց բասկետբոլի մրցաշարը մեկնարկել է հուլիսի 28-ին և կավարտվի օգոստոսի 11-ին։ Մրցաձևի օլիմպիական գործող չեմպիոնն ԱՄՆ-ի հավաքականն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ