Logo

Ամենատպավորիչ պաշտպանը, որի դեմ խաղացել է․ Պերիշիչն ընտրություն է կատարել

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 30.01.2021ՍՊՈՐՏ
perisic 143hw03pqgiax1v3wj6klgtz5g - Ամենատպավորիչ պաշտպանը, որի դեմ խաղացել է․ Պերիշիչն ընտրություն է կատարել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:52

-

-

«Ինտերի» հարձակողական ոճի կիսապաշտպան Իվան Պերիշիչը պատմել է, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսն իր վրա ամենամեծ տպավորությունն է թողել հետին գծի այն ֆուտբոլիստների շրջանում, որոնց դեմ խաղացել է:

«Կարիերայիս ընթացքում հանդես եմ եկել բազում ուժեղ պաշտպանների դեմ: Ինձ վրա ամենամեծ տպավորություն թողածը Ռամոսն է»,- Պերիշիչի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Խորվաթ ֆուտբոլիստին առաջարկել են նաև փոքր թիմ կազմել «Ինտերում» տարբեր ժամանակներում հանդես եկած խաղացողներից: Պերիշիչն այդ թիմում տեղ չի հատկացրել ներկայիս թիմակիցներից և ոչ մեկին:

«Ժուլիո Սեզարը՝ դարպասում․ նա մտել է «Ինտերի» պատմության մեջ: Վալտեր Սամուել․ նա այն խաղացողներից է, ովքեր անհրաժեշտ են հաղթանակների համար: Սամուել Էտո՛Օ․ զոհաբերություն և տաղանդ․ նա չեմպիոն է: Դեյան Ստանկովիչ․ լիարժեք խաղացող է, որն անհավանական գոլեր էր խփում: Ռոնալդո․ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ասել է Պերիշիչը:

Նա, «Ինտերից» զատ, հանդես է եկել նաև «Սոշոյում», «Ռոսելարում», «Բրյուգեում», Դորտմունդի «Բորուսիայում», «Վոլֆսբուրգում» ու «Բավարիայում»: Բունդեսլիգայի կրկնակի չեմպիոն է, Գերմանիայի եռակի գավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է երկրի սուպերգավաթը: «Բավարիայի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Խորվաթիայի հավաքականում մասնակցել է 96 խաղի և խփել 26 գոլ: 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն է:

Սերխիո Ռամոսը տասնամյակի ամենաարդյունավետ պաշտպանն է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ