«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմն ամերիկյան Dreamachine միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին, հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմի ռեժիսորն Արա Մնացականյանն է, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյան, արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերություն:
Ֆիլմի մասին ավելին կարող եք գտնել պաշտոնական կայքէջում՝ https://ncca.am/hy/films/376-amerikaci-bari-samaraciner
https://dreamachinefilms.com/...
Սա պատմություն է փրկվածների մասին: Նաև պատմություն այն արտասովոր մարդկանց մասին, որոնց շնորհիվ, իսպառ ոչնչացումից փրկվեցին քրիստոնյա ժողովուրդների բեկորներ։
Կարող եք կարդալ նաև ռեժիսորի հետ VNews Culture-ի հարցազրույցը․