Logo

Ամերիկացի բասկետբոլիստի ռեկորդը Եվրալիգայում

16:58 / 10.02.2024Բասկետբոլ
null

Իսպանական «Բասկոնիայի» ամերիկացի խաղարկող Կոդի Միլեր-Մաքինթայրը պատմական նվաճման է հասել ԱՍՎԵԼ-ի դեմ Եվրալիգայի կանոնավոր առաջնության 26-րդ տուրի խաղում (94-80)։

29-ամյա բասկետբոլիստը դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 11 միավոր, 11 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին, կատարելով 20 ասիստ։

Eurohoops-ը գրում է, որ Միլեր-Մաքինթայրն ասիստների քանակով ռեկորդ է սահմանել Եվրալիգայում։

Դրանից բացի, սա Եվրալիգայի պատմության մեջ միայն չորրորդ թրիբլ-դաբլն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ