UFC-ի մարտիկ Մայքլ Չենդլերը հայտարարել է, որ հնարավոր է՝ մենամարտի Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանի հետ:
«Արման Ծառուկյանն իմ հնարավոր հաջորդ մրցակիցն է, որովհետև Դանա Ուայթը հայտարարեց, որ նա պետք է վերադարձնի կազմակերպության վստահությունը և նոր մենամարտ անցկացնի»,- MMA Junkie-ի հետ զրույցում ասել է ամերիկացին:
UFC 309-ում Չենդլերը մրցավարների մրաձայն որոշմամբ պարտվել է Չառլզ Օլիվեյրային: MMA-ում 32 մենամարտում ամերիկացին 23 հաղթանակ է գրանցել:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը վնասվածքի պատճառով հրաժարվել էր Իսլամ Մախաչևի դեմ չեմպիոնական մենամարտից: