Իրանական արմատներ ունեցող ամերիկացի միլիարդատեր Ջամ Նաջաֆին ցանկանում է գնել անգլիական «Տոտենհեմը», հաղորդում է The Financial Times-ը:
Առաջիկայում գործարարը կարող է պաշտոնական առաջարկ կատարել: Անգլիական ակումբը գնելու համար Նաջաֆին կարող է ծախսել 2,8 միլիարդ եվրո: Նա նաև պարտավորվել է փակել ակումբի պարտքը, որը կազմում է 700 միլիոն եվրո:
Գործարարը ցանկանում է գնել ակումբի 70 տոկոս բաժնեմասը, իսկ 30 տոկոսի համար կարող են հայտ ներկայացնել ներդրողներ Մերձավոր Արևելքից:
Նաջաֆին Najafi Companies ներդրումային ընկերության ղեկավարն ու Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ելույթ ունեցող «Ֆինիքս Սանսի» համասեփականատերն է, մասնաբաժին ունի նաև Ֆորմուլա-1-ի «Մակլարեն» թիմում:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» պատկանում է անգլիացի գործարար Ջո Լյուիսին:


