Logo

Ամերիկացի մրցավարն ասել է, թե ինչու է դժվար լինելու սպասարկել Մեսիի մասնակցությամբ խաղերը

15:31 / 09.07.2023• Ֆուտբոլ
null

Ամերիկյան MLS-ի մրցավար Ռոբերտ Սիբիգան խոսել է «Ինտեր Մայամիի» նորեկ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին:

«Մեսին լիովին այլ խաղամակարդակի վրա է Զլատանի կամ Դևիդ Բեքհեմի համեմատ: Վերջին բանը, որ դուք կցանկանաք, նրա խաղը փչացնելը կլինի կամ այլ, ավելի քիչ տաղանդավոր ու փորձ ունեցող ֆուտբոլիստների կողմից Լիոնել Մեսիի պես ֆուտբոլիստին վնասվածք հասցնելը»,- Սիբիգայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը հունիսին հայտարարել էր, որ տեղափոխվում է «Ինտեր Մայամի»: Հունիսի 30-ին ավարտվել էր նրա պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ