Կանադացի հայտնի ռեփեր Դրեյքն ընտրություն է կատարել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի ու ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի միջև:
Հիփ-հոփ արտիստը մասնակցել է հայտնի բլոգեր iShowSpeed-ի ուղիղ եթերին։ Բլոգերը 38-ամյա պորտուգալացի հարձակվողի տաղանդի մեծ երկրպագուն է:
«Շատ դժվար հարց է: Երևի, ես կընտրեմ Ռոնալդուին, սակայն կարծում եմ, որ ոչ բոլորը կգնահատեն: Ես գիտեմ, որ հիմա Մեսիի ժամանակաշրջանն է, բայց ես միշտ եղել եմ Ռոնալդուի երկրպագուն»,- ասել է Դրեյքը:
«Դրեյք, սա հիանալի է, դու նույնպես Ռոնալդուի երկրպագուն ես, գրողը տանի: Ում հետ շփվում եմ, ասում են, որ Մեսին լավագույնն է, բայց դու յուրահատուկ ես, եղբայր: Դու այնպիսին ես, ինչպիսին կաս»,- պատասխանել է iShowSpeed-ը:


