Logo

Ամերիկահայ բասկետբոլիստի տպավորիչ ռեկորդը ԱՄՆ-ի ուսանողական լիգայում (տեսանյութ, ֆոտո)

15:17 / 27.02.2023Բասկետբոլ
null

«Վիսկոնսին Բեդջերսի» ամերիկահայ բասկետբոլիստ Քոնոր Էսեգյանը 3-միավորանոց նետումների ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ի ուսանողական լիգայում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Միչիգանի» դեմ կանոնավոր առաջնության խաղում Էսեգյանը 61-րդ 3-միավորանոց նետումն է գրանցել ընթացիկ մրցաշրջանում։ Այդ խաղում «Վիսկոնսին Բեդջերսը» տնային պարտություն է կրել 79-87 հաշվով։ Ամերիկահայ բասկետբոլիստը խաղահրապարակում անցկացրել է 37 րոպե, վաստակել 24 միավոր ու ճանաչվել հանդիպման ամենաարդյունավետ խաղացող։

Մեկ մրցաշրջանի ընթացքում 3-միավորանոց նետումների նախորդ ռեկորդը սահմանել էր ամերիկացի Բրեդ Դևիսոնը։ 2018-ին նա գրանցել էր 60 դիպուկ ներտում։

Ինդիանայում ծնված Քոնոր Էսեգյանը դեռ կարող է թարմացնել ռեկորդը, քանի որ մրցաշրջանի ավարտին մնում է ևս մի քանի խաղ։ Այս մրցաշրջանում նրա միջին արդյունավետությունը կազմում է 12,1 միավոր, 3,5 ռեբաունդ ու 0,8 ասիստ։ 3-միավորանոց նետումների ցուցանիշով նրա դիպուկությունը 40,3 տոկոս է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ