ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությունում պայքարն ավարտեցին B խմբի հավաքականները։ Վերջին` երրորդ տուրում Վենեսուելայի հավաքականը 3-0 հաշվով հաղթեց Ճամայկային և 9 միավորով խմբում գրավեց առաջին տեղը։
Խմբի մյուս խաղում Մեքսիկայի հավաքականը, չնայած տարածքային շոշափելի առավելությանը, չիրացրեց գոլային պահերն ու գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց Էկվադորի դեմ։
Էկվադորի հավաքականը 4 միավորով ու երկրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Մեքսիկան նույնքան միավորով լրացուցիչ ցուցանիշներով երրորդն է, իսկ Ճամայկան պարտվեց բոլոր խաղերում` եզրափակելով խումբը։
Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Վենեսուելան մրցելու է Կանադայի, իսկ Էկվադորը` մրցաշարի գործող հաղթող Արգենտինայի դեմ։
Ամերիկայի գավաթ, խմբային փուլ, երրորդ տուր
B խումբ
Ճամայկա - Վենեսուելա` 0-3
Էդուարդ Բելո, 49, Սոլոմոն Ռոնդոն, 56, Էրիկ Ռամիրես, 86
Մեքսիկա - Էկվադոր` 0-0