ԱՄՆ-ում շարունակվող Ամերիկայի գավաթի խաղարկությունում կայացել են C խմբի երկրորդ տուրի հանդիպումները:
Ուրուգվայի հավաքականը 5 անպատասխան գնդակ է ուղարկել Բոլիվիայի դարպասը:
Մարսելո Բյելսայի գլխավորած թիմի կազմում գոլերով աչքի են ընկել Ֆակունդո Պելիստրին, Դարվին Նունյեսը, Մաքսիմիլիանո Արաուխոն, Ֆեդերիկո Վալվերդեն և Ռոդրիգո Բենտանկուրը: Ընդմիջմանը փոխարինման է դուրս եկել նաև ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը, որը բաց էր թողել նախորդ հանդիպումը։
Խմբի մյուս խաղում Պանամայի հավաքականը 2-1 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի նկատմամբ:
Ուրուգվայի հավաքականը վաստակել է 6 միավոր ու ժամկետից շուտ ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր՝ միանալով Վենեսուելայի ու Կոպա Ամերիկայի գործող հաղթող Արգենտինայի հավաքականներին։ ԱՄՆ-ը և Պանաման ունեն 3-ական միավոր, իսկ Բոլիվիան կրել է երկու պարտություն։
Վերջին տուրում Ուրուգվայը կմրցի ԱՄՆ-ի, իսկ Բոլիվիան՝ Պանամայի հետ:
Ամերիկայի գավաթ, խմբային փուլ, երկրորդ տուր
C խումբ
Ուրուգվայ - Բոլիվիա՝ 5-0 (տեսանյութ)
Ֆակունդո Պելիստրի, 8, Դարվին Նունյես, 21, Մաքսիմիլիանո Արաուխո, 77, Ֆեդերիկո Վալվերդե, 81, Ռոդրիգո Բենտանկուր, 83
Պանամա - ԱՄՆ՝ 2-1 (տեսանյութ)
Սեսար Բլեքման, 26, Խոսե Ֆախարդո, 83 - Ֆոլարին Բալոգուն, 22
Հեռացում՝ Ադարբելտո Կարասկիլյա, 88 (Պանամա) - Տիմոտի Վեա (ԱՄՆ), 18

-13.jpg)
