Կանադայի և Կոստա Ռիկայի հավաքականները նվաճել են Ամերիկայի գավաթի 2024 թվականի խաղարկության հիմնական փուլի ուղեգիր:
Կանադացիներն ուղեգրի համար պայքարում հաղթել են Տրինիդադ և Տոբագոյին (2-0), իսկ կոստառիկացիները՝ Հոնդուրասին (3-1):
Կանադայի ազգային թիմն ընդգրկվել է A խմբում, որտեղ կմրցի գործող գավաթակիր և աշխարհի չեմպիոն Արգենտինայի, Պերուի և Չիլիի հավաքականների հետ: Կոստա Ռիկան էլ հայտնվել է D խմբում, որտեղ կխաղա Բրազիլիայի, Կոլումբիայի և Պարագվայի հավաքականների հետ:
Ամերիկայի գավաթ-2024-ի խմբերը
A խումբ. Արգենտինա, Պերու, Չիլի, Կանադա:
B խումբ. Մեքսիկա, Էկվադոր, Վենեսուելա, Ճամայկա:
C խումբ. ԱՄՆ, Ուրուգվայ, Պանամա, Բոլիվիա:
D խումբ. Բրազիլիա, Կոլումբիա, Պարագվայ, Կոստա Ռիկա:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսի 21-ից հուլիսի 15-ն ԱՄՆ-ում:


