Logo

ԱՄՆ-ի հավաքականը` 92 տարի անց տափօղակով հոկեյի աշխարհի չեմպիոն

10:23 / 26.05.2025Հոկեյ
null

ԱՄՆ-ի ազգային հավաքականը 92 տարի անց և պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է տափօղակով հոկեյի աշխարհի չեմպիոն։

Մրցաշարի եզրափակիչում Ռայան Վարսովսկիի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթել է Շվեյցարիայի հավաքականին։

Ամերիկացիների հաղթական նետումը կատարել է «Բաֆալո Սեյբերսի» հարձակվող Թեյջ Թոմասոնը։

ԱՄՆ-ի թիմը Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) ներքո անցկացված աշխարհի առաջնությունում նախորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձել էր 1933 թվականին։

ԱՄՆ-ը 1960 թ. դարձել է օլիմպիական չեմպիոն, ինչը նույնպես վերագրվում է որպես աշխարհի առաջնության ոսկե մեդալ, սակայն այդ մրցաշարի կազմակերպիչը չի եղել IIHF-ը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ