Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ դարձել է Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ) գոտու Ազգերի լիգայի խաղարկության հաղթող։
Եզրափակիչում ամերիկացիները մրցել են Մեքսիկայի հավաքականի դեմ և կիսապաշտպաններ Տայլեր Ադամսի ու Ջիովանի Ռեյնայի խփած գոլերի շհորհիվ հաղթել 2-0 հաշվով։
Երրորդ տեղը զբաղեցրել է Ճամայկայի հավաքականը, որը բրոնզե եզրափակիչում 1-0 հաշվով առավելության է հասել Պանամայի նկատմամբ։
ԿՈՆԿԱԿԱՖ, Ազգերի լիգա, եզրափակիչ
ԱՄՆ - Մեքսիկա` 2-0 (տեսանյութ)
Տայլեր Ադամս, 45, Ջիովանի Ռեյնա, 63


