Logo

ԱՄՆ-ի հավաքականը պարտվեց տանտերերին. Հայտնի են կիսաեզչափակիչի զույգերը

12:21 / 24.05.2024Հոկեյ
null

Չեխիայում ընթացող հոկեյի աշխարհի առաջնությունում կայացել են քառորդ եզրափակիչի հանդիպումները:

Կենտրոնական խաղում տանտերերի ընտրանին 1-0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին: Միակ գոլը խփել է «Բոսթոն Բրյուինսի» հարձակվող Պավել Զախան:

Կիսաեզրափակիչում չեխերը մրցելու են Շվեդիայի հետ, որը միայն լրացուցիչ ժամանակում է հաղթել Ֆինլանդիային: Գրանցվել է 2-1 հաշիվը:

Գործող չեմպիոն Կանադան 6-3 հաշվով գերազանցել է Սլովակիային: Այդուհանդերձ, նախորդ տարվա եզրափակիչի կրկնությունը կիսաեզչափակիչում չի լինի, որովհետև Գերմանիան 1-3 հաշվով պարտվել է Շվեյցարիային:

Կիսաեզրափակիչ հանդիպումները կայանալու են մայիսի 25-ին Պրահայում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա