ԱՄՆ-ի հավաքականը երկրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալակիր է դարձել հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունում։
Կանադայում անցկացված մրցաշարի եզրափակիչում ամերիկացիները համառ պայքարում 4-3 հաշվով կամային հաղթանակ են տարել Ֆինլանդիայի թիմի դեմ խաղում։
Ֆինները հանդիպման ընթացքում հաղթում էին 3-1 հաշվով, սակայն ԱՄՆ-ի հավաքականը կարողացել է հավասարեցնել հաշիվն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, որի 8-րդ րոպեին 18-ամյա պաշտպան Թեդի Սթիգան խփել է իր թիմի հաղթական տափօղակը։
Կողմերը մրցել էին նաև մրցաշարի խմբային փուլում։ Այդ ժամանակ լրացուցիչ ժամանակում նույն հաշվով հաղթել էր Ֆինլանդիայի թիմը։
ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականը 7-րդ անգամ է դարձել ոսկե մեդալակիր աշխարհի երիտասարդական առաջնությունում։


