Logo

ԱՄՆ-ն Ջոկովիչին արգելել է մուտք գործել երկիր

11:38 / 04.03.2023Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի ԱՄՆ-ում կայանալիք Ինդիան Ուելսի (մարտի 6-19) և Մայամիի (մարտի 19-ապրիլի 2)՝ «Մասթերս» շարքի մրցաշարերին:  

Ամերիկյան սենատոր Ռիկ Սկոտի տեղեկություններով՝ սերբ թենիսիստին չի տրվել մուտքի արտոնագիր, քանի որ նա չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ: 

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ջոկովիչը նույն պատճառով չէր մասնակցել հյուսիսամերիկյան բոլոր մրցաշարերին ու Australian Open-ին, սակայն այս տարի Ավստրալիայի կառավարությունը որոշել էր հանել արգելքը: Ջոկովիչը մասնակցել էր Ավստրալիայի բաց առաջնությանն ու 10-րդ անգամ հաղթել մրցաշարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ