Logo

Ամփոփիչ մրցաշար. Դանիիլ Մեդվեդևի առաջին հաղթանակը

19:12 / 12.11.2024Թենիս
null

Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարում աշխարհի չորրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևն առաջին հաղթանակը տարավ:

Ռուս թենիսիստն A խմբի երկրորդ տուրում երկու սեթում 6-2, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի 9-րդ ռակետ Ալեքս դե Մինաուրին: Մեդվեդևն ավստրալացուն հաղթեց 1 ժամ 18 րոպեում:

Հիշեցնենք, որ Մեդվեդևն առաջին տուրում պարտվել էր աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին, իսկ Դե Մինաուրը` առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիներին:

Fast Media-ի հեռուստաալիքները հեռարձակում են Ամփոփիչ մրցաշարի հանդիպումները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա