Logo

Ամփոփիչ մրցաշար. Սաբալենկան դուրս եկավ եզրափակիչ

00:47 / 08.11.2025Թենիս
null

Թենիսի կանանց աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Ռիադում ընթացող WTA-ի Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում բելառուս թենիսիստուհին 6-3, 3-6, 6-3 հաշվով հաղթեց աշխարհի չորրորդ համար Ամանդա Անիսիմովային: Սաբալենկան ԱՄՆ-ն ներկայացնող ռուս թենիսիստուհուն հաղթեց 2 ժամ 21 րոպեում:

Սաբալենկան նոյեմբերի 8-ին տարվա Ամփոփիչ մրցաշարի տիտղոսը կվիճարկի աշխարհի 6-րդ ռակետ Ելենա Ռիբակինայի հետ, մրցախաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհին կիսաեզրափակիչում 4-6, 6-4, 6-3 հաշվով կամային հաղթանակ էր տարել ամերիկուհի Ջեսիկա Պեգուլայի դեմ մրցախաղում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ