Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ընթացող WTA-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի A խմբի վերջին մրցավեճում աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան (Բելառուս) պարտվել է Ելենա Ռիբակինային (5-րդ ռակետ)։
Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհին 26-ամյա Սաբալենկայի նկատմամբ առավելության է հասել 6-4, 3-6, 6-1 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ 41 րոպե։
Չնայած պարտությանը` Սաբալենկան 2 միավորով հաղթել է A խմբում և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Պայքարը շարունակում է նաև գործող օլիմպիական չեմպիոն, չինուհի Ցինվեն Չժենը (7-րդ ռակետ), իսկ Ռիբակինան ու Յասմին Պաոլինին (Իտալիա, չորրորդ ռակետ) դուրս մնացին մրցաշարից։