Logo

Ամփոփիչ մրցաշար. US Open-ի կրկնությունը՝ նույն սցենարով

10:59 / 13.11.2024Թենիս
null

Թուրինում ընթացող թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարում կայացավ երկրորդ տուրի Յանիկ Սիներ – Թեյլոր Ֆրից հանդիպումը:

ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչի կրկնությունն ունեցավ նույն սցենարն ու նույն ավարտը: Իտալացի թենիսիստը հաղթեց առանց սեթ զիջելու: Գրանցվեց 6-4, 6-4 հաշիվը:

Այդ հաղթանակը Յանիկի համար երկրորդն էր A խմբում, ինչի շնորհիվ նա գրեթե ապահովեց տեղը փլեյ-օֆֆում:

Երրորդ տուրում Սիները կմրցի Դանիլ Մեդվեդևի հետ, որը մրցաշարում 1 հաղթանակ ունի: Մյուս զույգում կհանդիպեն Թեյլոր Ֆրիցը և Ալեքս Դե Մինորը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա