Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտնել է, որ բանակացություններ չի վարել անգլիական «Լիվերպուլի» հետ:
«Ես բանակցություններ չեմ վարել «Լիվերպուլի» հետ։ Որևէ համաձայնություն չունեմ այդ ակումբի հետ։ Կեղծ լուրեր են։ Դեռ «Սպորտինգի» գլխավոր մարզիչն եմ և ցանկանում եմ հաղթել ակումբի հետ։
Ոչ մի ակումբի ներկայացուցչի հետ չեմ հանդիպել։ Վերջ տվեք այդ պատմություններին։ Սա վերջին անգամն է, որ խոսում եմ այս մասին»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուբեն Ամորիմը պայմանագիր է համաձայնեցրել «Լիվերպուլի» հետ և 2024/2025 մրցաշրջանում կստանձնի մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնն ու կփոխարինի Յուրգեն Կլոպին։ Գերմանացի մասնագետն ամռանը հեռանալու է «Լիվերպուլից»։


