«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի արտագնա խաղի մասին:
«Նրանք ցանկացած պահի կարող են փոխել իրավիճակը: Սա շատ ուժեղ թիմ է, որը երկար այս կազմով խաղացել է:
Մենք ավելի մեծ խնդիրներ ունենք, քանի որ աշխատում ենք պարզ բաների վրա, բայց ցանկանում ենք հաղթել, ինչպես «Մանչեսթեր Սիթին»:
Սա խաղ է, որում երկու թիմերն էլ լավ տեմպի վրա չեն, բայց սա դերբի է: Ցանկանում ենք հաղթել»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում: