Logo

Ամորիմ. «Երբեք չեմ անհանգստանում իմ աշխատանքի համար»

23:55 / 27.09.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում հյուրընկալվելիս «Բրենթֆորդին» 1-3 հաշվով պարտվելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է, որ իրեն չի անհանգստացնում հնարավոր պաշտոնանկությունը, հաղորդում է BBC-ն:

«Ես երբեք չեմ անհանգստանում իմ աշխատանքի համար. ես այդպիսի մարդկանցից չեմ։ Ես չեմ որոշում կայացնողը։ Ամեն րոպե կանեմ իմ առավելագույնը, քանի դեռ այստեղ եմ»,- ասել է պորտուգալացին:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 6 խաղում ունի երեք պարտություն, մեկ ոչ-ոքի և երկու հաղթանակ, 7 միավորով 14-րդն է: Ավելի վաղ էլ Ամորիմի թիմը սենսացիոն պարտությամբ դուրս էր մնացել Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունից:

Պրեմիեր լիգայի և լիգայի գավաթի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ