«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը գոհ է ակումբի սելեկցիոն գործունեությունից և պատրաստ է 2025/26 մրցաշրջանը սկսել ներկայիս կազմով, հաղորդում է Sky Sports-ը:
«Այս պահին մենք պետք է շատ զգույշ լինենք, երբ պայմանագիր ենք կնքում խաղացողի հետ:
Եթե մենք պետք է մրցաշրջանը սկսենք այս կազմով, ապա ես ուրախ եմ, քանի որ բոլոր խաղացողները ցանկանում են մնալ: Դա ամենակարևորն է։
Բրայանի (Մբեմո-խմբ.) և Մատեուսի (Կունյա-խմբ.) հետ մենք անկասկած ավելի լավ թիմ ենք»,- ասել է պորտուգալացի մասնագետը:


