«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը տեղեկացրել է, որ վնասվածք ստացած Կոբի Մայնուն և թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշը չեն մասնակցի դեկտեմբերի 26-ին «Նյուքասլի» դեմ կայանալիք հանդիպմանը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Մայնուն և Բրունուն չեն խաղա «Նյուքասլի» դեմ։ Մենք անպայման լուծում կգտնենք, անկասկած։ Մենք պետք է հաղթենք հաջորդ խաղում»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ հարձակման գծի ֆուտբոլիստներ Ամադ Դիալոն ու Բրայան Մբյոմոն էլ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար 1 ամիս կբացակայեն թիմի հայտացուցակից:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


