Logo

Ամորիմ. ««Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու»

12:28 / 25.11.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին (1-1)։

«Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում, իսկ խաղերը նույնպես քիչ չեն։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։

Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի փայլուն խաղը, այդ պատճառով պետք է գիտակցենք տեղի ունեցողն ու դրան վերաբերվենք պրագմատիզմով։ Տղաները մարզումային երկու օր են ունեցել, իսկ փոփոխությունները շատ-շատ են։ Այդ ընթացքում բարդ է հարմարվել նոր գաղափարներին։

Մեկ տարի անց կամ կլինենք նույն տեղում ու կունենանք միանման խնդիրներ, կամ այժմ մի փոքր ռիսկի կդիմենք և կդառնանք ավելի հզոր»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ն։

Հիշեցնենք, որ «Իպսվիչի» դեմ մանկունյական ակումբը 39-ամյա Ամորիմի գլխավորությամբ անցկացնում էր առաջին հանդիպումը։ Նա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 11-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա