Logo

Ամորիմը «Բրայթոնին» պարտվելուց հետո վնասել է հանդերձարանի հեռուստացույցը

19:24 / 21.01.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Բրայթոնից» կրած պարտությունից (1-3) հետո վնասել է ակումբի հանդերձարանի մեծ հեռուստացույցը, հայտնում է The Athletic-ը։

Պորտուգալացի մասնագետը խիստ զայրացած է եղել և քննադատել է ֆուտբոլիստներին։ Հեռուստացույցը, որն օգտագործվում էր տակտիկական վերլուծությունների համար, նորոգման կարիք ունի։

Մանկունիական ակումբում Ամորիմի նման պահվածքը շատերին է զարմացրել, քանի որ նա խաղադաշտում տեղի ունեցածը վերլուծում է հաջորդ օրը, ոչ թե քննադատում խաղացողներին հանդիպումից անմիջապես հետո։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26 միավորով 13-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ