«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է թիմում տեսնել Վիկտոր Օսիմհենին, հայտնում է The Mirror-ը:
Նիգերիացի հարձակվողն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Գալաթասարայում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Նապոլիին»: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ավելի քան 40 միլիոն ֆունտ վճարել՝ հարձակվողի տրանսֆերային իրավունքը գնելու համար:
Օսիմհենը 2024 թվականին մոտ էր «Չելսի» կամ Սաուդյան Արաբիա տեղափոխությանը, սակայն գործարքների ձախողումից հետո նա վարձակալությամբ տեղափոխվեց «Գալաթասարայ»:
Ռուբեն Ամորիմն այս մրցաշրջանի միջնամասում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ փոխարինելով Էրիկ տեն Հագին:


