«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն ու թիմի եզրային հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն լարված խոսակցություն են ունեցել, հայտնում է Daily Mail-ը:
Պորտուգալացի մասնագետը Քերինգթոնում՝ «Յունայթեդի» մարզաբազայում, ֆուտբոլիստների ներկայությամբ Գառնաչոյին խորհուրդ է տվել հեռանալ ակումբից. «Աղոթիր, որ քեզ համար նոր ակումբ գտնես»:
20-ամյա ֆուտբոլիստը դուրս էր մնացել «Ասթոն Վիլայի» դեմ Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի վերջին խաղի հայտացուցակից: Ամորիմը վերջնականապես ցույց է տվել, որ արգենտինացին տեղ չունի իր ծրագրերում: