Կիսապաշտպան Ամոս Նոնդին հեռացել է «Արարատ-Արմենիայից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Ակումբը նաև հրաժեշտ է տվել «Փյունիկ» վերադարձած դարպասապահ Հենրի Ավագյանին։
26-ամյա Նոնդին «Արարատ-Արմենիայում» էր 2023 թ. հունվարից, 77 խաղում խփել է 1 գոլ։


