Logo

Ամուսնալուծությունը՝ ոգեշնչո՞ւմ. Անի Օհանյանը և Անդրեն նոր երգեր են ներկայացրել

15:31 / 29.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երգչուհի Անի Օհանյանն օրերս կիսվել է իր նոր երգի տեսահոլովակով: Երգը կոչվում է «Դու»: Խոսքերի և երաժշտության հեղինակը Մարինե Հարությունյանն է:

Երկրպագուները կարծում են, որ երգն ամբողջովիին պատմում է Անիի և Անդրեի հարաբերությունների մասին.

«Դու ինձանից հեռացրել ես խնդությունը սրելիս:

Ո՞ւր կորան իմ երազները, չեմ ճանաչում ինքս ինձ,

Մենությունն է իմ ընկերը, ես տխուր եմ ու մոլոր,

Սին էին մի թե քո խոսքերը ու խոստումները բոլոր»:

Անդրեն ևս անմասն չի մնացել ստեղծագործական վերելքից։ Երգիչը վերջին շրջանում ներկայացրել է միանգամից երկու նոր երգ՝ «Հազար պատճառ» և «Միլիոն սերեր»: Երկուսն էլ լիրիկական են, լի՝ անկեղծությամբ։ Շատերը ենթադրում են, որ այս ստեղծագործություններում ևս կարելի է գտնել անձնական նրբերանգներ՝ կապված Անիի հետ ապրած շրջանի և ապրումների հետ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անի Օհանյանը հրապարակում էր արել իր և Անդրեի հարաբերությունների մասին. գրելով՝ «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով...»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ