Կնոջ և տղամարդու երկարատև հարաբերությունների հետ կապված դժվարություններն Ինգմար Բերգմանի «Տեսարաններ ամուսնական կյանքից» ֆիլմի օրերից կինոյի ամենապահանջված թեմաներից են։ ՇԱյդ դասական դարձած ֆիլմի թողարկումից 40 տարի անց ամուսնալուծությունների թիվը տարեցտարի աճում է. այժմ ամուսնությունների կեսից ավելին ավարտվում է բաժանմամբ:
Առանձնացրել ենք 5 ֆիլմ ամուսնական կյանքի երջանկությունների և դժվարությունների մասին:
Ամուսնության պատմություն / Marriage Story, 2019
ռեժ.՝ Նոա Բաումբակ
դերերում՝ Սքարլեթ Յոհանսոն, Ադամ Դրայվեր
Նյու Յորքի թատրոնի ռեժիսոր Չարլին և դերասանուհի Նիկոլն ամուսնալուծության գործընթացի մեջ են։ Չարլին գոհ էր ամեն ինչից իրենց ամուսնության մեջ, բայց Նիկոլը կարծում է, որ կորցրել է իրեն և, վերցնելով որդուն, տեղափոխվում է մոր մոտ՝ Լոս Անջելես։ Այնտեղ նրան արդեն դեր են առաջարկել ինչ-որ սերիալում և բարձրակարգ փաստաբան խորհուրդ տվել։ Այժմ Չարլին նույնպես պետք է փաստաբան գտնի, ինչպես նաև կիսվի արևմտյան և արևելյան ափերի միջև, որպեսզի կարողանա և՛ աշխատել, և՛ ժամանակ անցկացնել որդու հետ:
Դրվագներ ամուսնական կյանքից / Scenes from a Marriage, 2021
ռեժ.՝ Հագայ Լևի
դերերում՝ Ջեսիկա Չեյսթեյն, Օսկար Իսաակ
Ինչու են մարդիկ բաժանվում, ո՞ւր է կորում կիրքը տարիների ընթացքում, արդյոք արժէ՞ հանուն կրքի և դրա բացակայության պատճառով ամուսնալուծվել։ Արդյոք երջանկությունը միշտ ուրի՞շ տեղ է, թե՞ հենց մեր կողքին, բայց դարձել է այնքան սովորական, որ մենք այն չենք նկատում։
Պատմություն երկու իրար սիրող մարդկանց մասին, որոնք բաժանվում են, սակայն սիրում են իրար, սիրում են իրար, սակայն միասին լինել չեն կարող, միասին լինել չեն կարող, բայց առանց իրար էլ չեն կարող ապրել։