Logo

Ամոյանի հաղթական գոտեմարտը ճանաչվել Եվրոպայի առաջնության լավագույն պահ

18:17 / 21.04.2025Ըմբշամարտ
null

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանի (77 կգ) եզրափակիչ գոտեմարտը ճանաչվել է մրցաշարի լավագույն պահ, հայտնում է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) մամուլի ծառայությունը։

UWW-ն երկրպագուների շրջանում քվեարկություն է անցկացրել. Ամոյանի հաղթական գոտեմարտն ստացել է ձայների 37 տոկոսը։

26-ամյա Ամոյանը եզրափակիչում 3-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, վրացի Ռամազ Զոյիձեին և դարձել Եվրոպայի քառակի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ