Logo

Անակնկալ վերադարձ. Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը

18:34 / 06.11.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է ԱԱ-2026-ի որակավորման փուլի առաջիկա խաղերի համար նախատեսված հայտացուցակը:

Կրկին հավաքական է հրավիրվել «Ալ Իթիհադի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն, որը բացակայում էր նախորդ հայտացուցակներից: Կանտեն փոխարինել է Օրելյան Չուամենիին, որը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթ: 

Դարպասապահներ՝ Լուկա Շևալյե, Մայք Մենյան, Բրիս Սամբա,

Պաշտպաններ՝ Տեո Էռնանդես, Լուկա Էռնանդես, Վիլյամ Սալիբա, Դայո Ուպամեկանո, Լուկա Դին, Իբրահիմա Կոնատե, Ժյուլ Կունդե, Մալո Գյուստո,

Կիսապաշտպաններ՝ Էդուարդո Կամավինգա, Վարեն Զաիր-Էմերի, Մայքլ Օլիսե, Նգոլո Կանտե, Մանու Կոնե,

Հարձակվողներ՝ Կիլիան Մբապե, Քրիստոֆեր Նկունկու, Ուգո Էկիտիկե, Բրեդլի Բարկոլա, Ռանդալ Կոլո Մուանի, Ռայան Շերկի, Ժան-Ֆիլիպ Մատետա, Մագնես Ակլիուշ:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ