Հայաստանի հավաքականի դարպասապահ Անատոլի Այվազովը տեղափոխվեց «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դարպասապահը կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրիի «Շիրակի», «Ուրարտուի», «Փյունիկի» ու «Նոայի» կազմում:
Այվազովի նախորդ ակումբը «Վեսթ Արմենիան» էր:
28-ամյա ֆուտբոլիստը Fastex Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 2 հանդիպում:


