Logo

Անչելոտի. «Նոր տրանսֆերներ չենք ունենա»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:13 / 15.07.2022• ՍՊՈՐՏ
Կառլո Անչելոտի-2022

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ այս ամռանն ակումբից նոր տրանսֆերներ պետք չէ սպասել։

«Չուամենիի և Ռյուդիգերի գալով՝ թիմի մակարդակը կբարձրանա: Անտոնիոն հիանալի կենտրոնական պաշտպան է, որը կարող է խաղալ տարբեր դիրքերում: Օրելյանը կարող է խաղալ նաև կիսապաշտպանության տարբեր հատվածներում: Նա երիտասարդ է, բայց արդեն խաղում է Ֆրանսիայի ազգային հավաքականում:

Թիմային մրցակցությունը հաջողության գրավականն է: Իհարկե, այս խաղացողներից որոշակի ժամանակ կպահանջվի հարմարվելու համար, բայց դա պետք է արագ լինի, քանի որ նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են:

Կարող եմ ասել, որ նոր տրանսֆերներ չենք ունենա։ Մեզ մոտ ամեն ինչ կարգին է»,- ասել է Անչելոտին Managing Madrid-ի հետ զրույցում:

Ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյան Չուամենին VBET ընկերության պաշտոնական գործընկեր «Մոնակոյից» է 80 միլիոն եվրոյով տեղափոխվել «Արքայական ակումբ»: Գերմանացի կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Չելսիի» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է համալրել «սերուցքայինների» կազմը:

«Ռեալից» այս ամռանը հեռացել են պաշտպան Մարսելոն, նույն դիրքում հանդես եկող Վիկտոր Չուստը, կիսապաշտպան Իսկոն, վինգեր Գարեթ Բեյլը և հարձակվող Լուկա Յովիչը: 

Հիշեցնենք, որ «Ռեալը» 2021/2022 մրցաշրջանում հաղթել է Իսպանիայի Սուպերգավաթում, Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ