Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Ալմերիայի» նկատմամբ Լա լիգայի առաջին տուրում կամային հաղթանակը (2-1):
«Երիտասարդ ֆուտբոլիստները խաղացին այնպես, ինչպես սովորաբար ելույթ են ունեցել: Կարծում եմ՝ նրանք արժանի են մեկնարկային կազմում լինելուն։ Բայց հոգեբանական տեսանկյունից նրանց համար հեշտ չէր, այս մարզաշապիկը մեծ պատասխանատվություն է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ գործող չեմպիոնը երկրորդ տուրում օգոստոսի 21-ին Վիգոյում կհյուրընկալվի «Սելտային», մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:59-ին:


