Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ ակումբը պատրաստ է նոր պայմանագրեր կնքել թիմի առաջատարների հետ։
«Ակումբի ապագան ու Մոդրիչի, Կրոսի, Բենզեմայի կամ Նաչոյի պես ֆուտբոլիստների հետ ամեն ինչ շատ պարզ է։ Եթե նրանք ցանկանան, ապա մինչև կարիերայի ավարտը կարող են մնալ «Ռեալում»։
Նման մտադրություն ունեն և՛ նրանք, և՛ ակումբը։ Ունենք շատ ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերի ժամկետն ավարտվում է։ Դա ակումբի շուրջ ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով է։
Յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարևորությունը գնահատվում է մասնակցած հանդիպումների քանակով։ «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստներն էլ մոտիվացված են։ Նաև կարևոր դեր են խաղում այն ֆուտբոլիստները, որոնք ավելի քիչ են խաղադաշտ դուրս գալիս։
Նախորդ մրցաշրջանի հաջողությունների մի մասը նաև ոչ ամեն հանդիպման ժամանակ մեկնարկային կազմում ընդգրկված ֆուտբոլիստներինն է»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։


