Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն հեռանում է թիմից:
«Կազեմիրոն ասաց ինձ, որ իրեն նոր մարտահրավեր է պետք: Մենք հարգում ենք նրա՝ ակումբից հեռանալու որոշումը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրազիլիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստն առաջիկա 48 ժամվա ընթացքում բուժզննում կանցնի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
Հիշեցնենք, որ Կազեմիրոն 2013 թվականին բրազիլական «Սան Պաուլուից» է տեղափոխվել «Ռեալ»։ 2014/15 մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել է պորտուգալական «Պորտուում»։ Մադրիդյան թիմի կազմում կիսապաշտպանը երեքական անգամ դարձել է Լա լիգայի, Իսպանիայի Սուպերգավաթի, աշխարհի ակումբային առաջնության, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող, հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 1 անգամ հաղթել է Արքայական գավաթում:


