Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է, որ «Արքայական ակումբն» ամառային տրանսֆերային պատուհանին նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերելու:
«Ամառային տրանսֆերային պատուհանն արդեն փակ է «Ռեալի» համար: Մենք նոր ֆուտբոլիստներ չենք ունենալու: Պաշտպանությունում ամեն ինչ հստակ է. Վալյեխոն վերադարձել է, Ալաբան էլ շարունակում է ապաքինվել վնասվածքից: Մենք նաև վստահում ենք ակադեմիայի ֆուտբոլիստներին: Կարծում եմ՝ ոչ ոք չի հեռանա, որովհետև բոլորը ցանկանում են մնալ: «Ռեալը» հիանալի կազմ ունի»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանին մադրիդյան ակումբ են տեղափոխվել Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն ու բրազիլացի 18-ամյա հարձակվող Էնդրիկը:


