Logo

Անչելոտի. «Ամենակարևոր հանդիպումն է չեմպիոնական մրցավազքի առումով»

19:59 / 12.04.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ «Մալյորկայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի արտագնա հանդիպումն ամենակարևորն է չեմպիոնական մրցավազքի առումով:

«Սպասում եմ բարդ, մրցակցային և լարված հանդիպում: Մենք պետք է խաղանք թիմի դեմ, որն արտասովոր կոլեկտիվ ոգի ունի։ Մեզ ծանր հանդիպում է սպասվում, որում պետք է մեծ նվիրումով խաղանք։ Այս շաբաթ կշեռքի նժարին դրված շատ բան կա, բայց մենք ունենք նույն վստահությունը, ինչ մի քանի օր առաջ:

Այժմ մենք մտածում ենք միայն «Մալյորկայի» դեմ խաղի մասին։ Սա ամենակարևոր հանդիպումն է Լա լիգայում չեմպիոնական մրցավազքի առումով»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 30 խաղից հետո 75 միավորով առաջատարն է, 8 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնային»:

«Մալյորկա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 13-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ