«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասուլիսի ընթացքում խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի մասին:
«Ես հոգնել եմ, պարզապես հոգնել եմ Գվարդիոլայի թիմի դեմ պայքարելուց, բայց պետք է խոստովանեմ՝ ուրախ եմ նրան հանդիպելու համար: Պեպին միշտ ֆանտաստիկ մարզիչ եմ համարել: Կարծում եմ՝ սա մեզ համար անհատական դիմակայություն չէ, մենք հասկանում ենք, որ սա «Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» կռիվն է: Երկու թիմեր, որոնք իրենց կազմերում ունեն ֆանտաստիկ ֆուտբոլիստների: Փորձելու ենք ցուցադրել այն խաղը, որը տեսաք նախորդ շաբաթ», - իտալացու խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
Պապա Կառլոն Գվարդիոլայի թիմերի դեմ 13 խաղերում բոլոր 5 հաղթանակները տարել է գլխավոր եվրագավաթում: 65-ամյա մասնագետը Չեմպիոնների լիգայում ամենաշատ հաղթանակ տարած մարզիչն է (122), իսկ կատալոնացին այդ ցանկում 2-րդն է (112):


