Logo

Անչելոտի. «Այսպես «Աթլետիկոյին» չենք հաղթի»

03:49 / 02.03.2025• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կասկած չունի, որ եթե «Արքայական ակումբն» «Աթլետիկոյի» դեմ առաջիկա խաղն անցկացնի այնպես, ինչպես «Բետիսի» դեմ Լա լիգայի 26-րդ տուրի հանդիպումը (1-2), ապա չի հաղթի, հաղորդում է Marca-ն:

«Մենք լավ սկսեցինք, բայց հետո չկարողացանք պահպանել մակարդակը, նվիրվածությունն ու տրամադրվածությունը: Նրանք արժանի էին հաղթանակի:

Եթե մենք այսպես խաղանք «Աթլետիկոյի» դեմ, չենք հաղթի: Դա միանգամայն պարզ է: Հուսով եմ, որ սա կօգնի մեզ արթնանալ»,- ասել է իտալացի մասնագետը հետխաղյա ասուլիսի ժամանակ:

Խոսելով Մբապեին փոխարինելու մասին՝ Կառլո Անչելոտին ասել է. «Նա խնդիր ուներ, քիչ էր մարզվել, և ես նախընտրեցի փոխարինելու տարբերակը»: 

«Արքայական ակումբը» հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 4-ին՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ընդունելով Մադրիդի «Աթլետիկոյին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ