Logo

Անչելոտի. ««Բորուսիան» շատ ուժեղ կազմ ունի, դեռ շատ ենք նյարդայնանալու»

20:52 / 31.05.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին:

Դարպասապահի ընտրության մասին

«Լունինը հարբուխով հիվանդ է, բայց վաղը կլինի հայտացուցակում։ Նա լավ է, բայց հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին, մեկնարկային կազմում կլինի Կուրտուան»:

Մրցակցի և եզրափակիչ խաղի մասին

««Բորուսիան» արժանիորեն դուրս է եկել եզրափակիչ: Նախորդ փուլերում հաղթել է այնպիսի ուժեղ թիմերի, ինչպիսիք են Մադրիդի «Աթլետիկոն» և ՊՍԺ-ն։ Շատ ուժեղ և համախմբված թիմ է՝ գերազանց խաղացողներով։ ՊՍԺ-ի դեմ մրցավեճում նրանց պաշտպանական խաղը զարմացրեց ինձ:

Մենք շատ ուրախ ենք հերթական եզրափակիչում խաղալու համար։ Դեռ նյարդայնանալու ենք, բայց ցանկանում ենք, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է ուշ: Պետք է օգտվենք այս պահից, հիանալի հանդիպում է սպասվում, տարվա գլխավորը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Գլխավոր եվրագավաթի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում: Fast Media-ն եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի վճռորոշ խաղը կլուսաբանի մրցավայրից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա