Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի ցանկացել խոսել աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի ազգային հավաքականի մասին:
«Չեմ խոսի Բրազիլիայի հավաքականի մասին: Ես «Ռեալի» մարզիչն եմ և մնում եմ այստեղ։ Այլևս չեմ խոսի այդ մասին։
Ես պայմանագիր ունեմ: Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ տարի»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 64-ամյա մասնագետը հաջորդ տարվա ամռանը կհեռանա «Արքայական ակումբից» և կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը: