Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից:
«Ես ոչ մի տեղ չեմ հեռանա, քանի դեռ ինձ չեն վռնդել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իտալացի մասնագետը խոսել է նաև թիմի ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի արդյունավետ խաղի մասին: 2022 թվականի ամռանն Անչելոտին հայտարարել էր, որ կպատռի մարզչական արտոնագիրը, եթե Վալվերդեն 10 գոլ չխփի այս մրցաշրջանում:
«Վերջիվերջո, ստիպված չեմ պատռել մարզչական արտոնագիրս, քանի որ նա արդեն 11 գոլ է խփել: Ֆեդերիկոն ծանր ժամանակներ էր ապրում, բայց հիմա ավելի լավ է: Նա լի է էներգիայով և շատ բան կտա մեզ»,- ասել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին «Ռեալը» հաղթեց աշխարհի ակումբային առաջնությունը: Մադրիդյան ակումբի կազմում դուբլով աչքի ընկան Վինիսիուս Ժունիորն ու Ֆեդերիկո Վալվերդեն, ևս մեկ գոլ խփեց Կարիմ Բենզեման:


