Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը:
«Արդյունքը շատ վատն է, մենք դրան արժանի չէինք, քանի որ լավ, ինտենսիվ խաղացինք՝ թույլ չտալով «Բարսելոնային» գործել այնպես, ինչպես ցանկանում էր։ Մրցակիցը ցածր էր պաշտպանվում, իսկ մենք բարձր ճնշում էինք գործադրում: Այս առումով հանդիպումը լավ ստացվեց։ Բայց գրոհների եզրափակիչ փուլում մեզ պակասում էր հաջողությունը, դժվար էր պահեր ստեղծելը։ «Բարսելոնան» շատ ուժեղ պաշտպանություն ունի:
Մենք շատ առաջ գնացինք, բայց գոլ չխփեցինք։ Այս հանդիպումն ինձ վստահություն է հաղորդում պատասխան խաղից առաջ։ Եթե կարողանանք նույն կերպ խաղալ պատասխան հանդիպմանը, ապա շանսեր կունենանք։ Արժանի չէինք պարտության»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում պարտվել էր 0-1 հաշվով: Դա Կառլո Անչելոտիի թիմի առաջին տնային պարտությունն էր այս մրցաշրջանում։
Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-ին «Բարսելոնայի» «Կամպ Նոու» ստադիոնում:


