Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի և ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» դեմ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու հավանականության մասին:
«Բենզեման առողջ տեսք ունի: Եզրափակիչին նրա մասնակցության հավանականությունը բարձր եմ գնահատում։
Միլիտաոյի վերաբերյալ կասկածներ կան: Նրանք կմարզվեն փետրվարի 10-ին, իսկ հետո մենք վերջնական որոշում կկայացնենք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Մարոկկոյում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում «Արքայական ակումբն» առանց Միլիտաոյի և Բենզեմայի 4-1 հաշվով հաղթել էր Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիին»:
Եվրոպայի և Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրները եզրափակիչ հանդիպումը կանցկացնեն փետրվարի 11-ին:


